ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին ժամը 06:40-ին քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: