Քաղաքականություն

«Ինչո՞ւ չպայթեցվեց ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու». «168 ժամ»

Ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարը, երբ արդեն պարզ էր, որ այն մեզ չի մնալու:

Նույն հարցը կարելի է ձևակերպել 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարական կետի մասով, որը ոչ թե պայթեցվեց, այլ նվիրվեց Աղդամի շրջանի հետ միասին, ըստ էության: Արցախի առաջին պատերազմից հետո՝ 1990-ականներին կառուցված ռազմական այս կառույցի չափերը զարմացրել էր ադրբեջանցիներին: Այն բաղկացած էր մի քանի հարկից, բավականին մեծ թունելներից, որտեղ հայ զինվորները պատերազմական գործողությունների ժամանակ կարող էին պատսպարվել:

Այս բունկերի գոյությունը ևս ադրբեջանցիներին ստիպել էր մտածել, որ հայկական կողմը պատրաստվել է պատերազմի, թեպետ միշտ խաղաղության տեսանկյունից է հանդես եկել: Ավելի ճիշտ՝ խաղաղություն պարտադրողի:

Թե ինչու հայկական կողմը ստեղծված իրավիճակից ելնելով, չոչնչացրեց Մատաղիսի ջրամբարը, 3 ՊՇ-ի բունկերը, կարելի է միայն ենթադրություններ անել: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, երբ սեփական ուժերով կարողանաս սեփական ռազմավարական օբյեկտների գրագետ պաշտպանության կազմակերպես, ոչ թե ստիպված լինես ոչնչացնել: Բայց երբ առաջինը չես արել, գոնե պետք է առաջնորդվես՝ ոչ ինձ, ոչ քեզ սկզբունքով: Չնայած Փաշինյանի իշխանության օրոք խնայվել են անգամ Ադրբեջանի՝ Գյանջայի ռազմավարական օբյեկտները: Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version