Քաղաքականություն

Բանակի խնդիրները լուծվա՞ծ են․ Պապիկյանը Գարիկ Սարգսյանի քարոզարշավո՞վ է զբաղված

Համացանցում լուսանկար է տարածված, որտեղ մի շարք ՔՊ-ականների հետ Սուրեն Պապիկյանը նույնպես գտնվում է Գարիկ Սարգսյանի հետ ինչ-որ հավաքի։ Լուսանկարում երևում է կոկորդիլոսների անցյալի և քարաճիկի մասին բավականին տեղեկացված Գարիկ Սարգսյանի նկարով պաստառը՝ հայտնի և արդեն զավեշտի վերածված՝ ապագա կա գրությամբ։

Ինչպես գիտեք, թշնամին արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է Հյաստանի Հնրապետության ինքնիշխան տարածքում, և այս իրավիճակում առնվազն տարօրինակ է, որ պաշտպանության նախարարը զբաղված է ոչ թե պետության սահմանների պաշտպանությամբ, թշնամուն պետության ինքնիշխան տարածքից դուրս շպրտելուն ուղղված գործունեությամբ, այլ կոկորդիլոսներից բավականին լավ տեղեկացված Գարիկ Սարգսյանի քարոզարշավով է զբաղված։

ՔՊ-ի խաղաղության դարաշրջանը հավանաբար այսպիսին է․ այնքան խաղաղ է ամեն ինչ, այդ թվում՝ թշնամին, որ նրան կարելի է ներս թողնել պետության տարածք, և պաշտպանության նախարարն այդտեղ անելիք չունենա, փոխարենը հանգիստ զբաղվի կուսակցական գործերով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version