Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է․
Մարտի 25–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում հետեւյալ հրատապ հարցերն են.
ա. Խաշը ձեռո՞վ ուտել, թե՞ գդալով, ֆռթացնելո՞վ, թե՞ չփչփացնելով
բ. Ալեն Սիմոնյանի անվան մեջ мягкий знак-ը լ–ից հետո՞ գրել, թե՞ ն–ից հետո
գ. Գրել «Իրան», կարդալ` Իռա՞ն, թե՞ գրել «Իռան» ու չկարդալ
դ. Ինչու է աղմկում գե՞տը, թե՞ Ոսկե ցլիկը
ե. Եթե մեծարգո Նիկոլին հայհոյող ԲՈԼՈՐԻՆ տուգանեն, Հայաստանի բյուջեն տասն օրո՞ւմ կրկնակի կգերազանցի Ադրբեջանի բյուջեին, թե՞ տասներկու օրում
զ. Ո՞վ է գրել Դոստոեւսկու «Ապուշը» (հավաստի աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աղազարյանն ու Անդրանիկ Քոչարյանն ասել են` պապայիս արեւ, ես չեմ գրել)։
Բոլոր ՔՊ–ականներին ներկա–բացակա է անելու Ռուբեն Ռուբինյանը։