Սոցցանցեր

ԱԺ-ում կքննարկվի՝ խաշը ձեռքով ուտել, թե՞ գդալով

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է

Մարտի 25–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում հետեւյալ հրատապ հարցերն են.

ա. Խաշը ձեռո՞վ ուտել, թե՞ գդալով, ֆռթացնելո՞վ, թե՞ չփչփացնելով

բ. Ալեն Սիմոնյանի անվան մեջ мягкий знак-ը լ–ից հետո՞ գրել, թե՞ ն–ից հետո

գ. Գրել «Իրան», կարդալ` Իռա՞ն, թե՞ գրել «Իռան» ու չկարդալ

դ. Ինչու է աղմկում գե՞տը, թե՞ Ոսկե ցլիկը

ե. Եթե մեծարգո Նիկոլին հայհոյող ԲՈԼՈՐԻՆ տուգանեն, Հայաստանի բյուջեն տասն օրո՞ւմ կրկնակի կգերազանցի Ադրբեջանի բյուջեին, թե՞ տասներկու օրում

զ. Ո՞վ է գրել Դոստոեւսկու «Ապուշը» (հավաստի աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աղազարյանն ու Անդրանիկ Քոչարյանն ասել են` պապայիս արեւ, ես չեմ գրել)։

Բոլոր ՔՊ–ականներին ներկա–բացակա է անելու Ռուբեն Ռուբինյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version