Քաղաքականություն

Մի հարց` Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան «համերաշխ եռյակին» 

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Մի հարց` Քոչարյան- Սարգսյան- Փաշինյան “համերաշխ եռյակին”

Նիկոլ Փաշինյանն այսօր` իր ղարաբաղյան քաղաքականությունը հիմնավորելու նպատակով, մեջբերումներ էր անում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի` նախկինում արված հայտարարություններից։ Թերեւս, Փաշինյանն այսպիսով ցանկանում էր` Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցների այսօրվա քննադատության մոտիվացիան թուլացնել։

Բայց երբ Փաշինյանն իր խոսքն “ամրապնդում” է նախկին երկու նախագահների կարծիքներով, ապա չես կարողանում զսպել գայթակղությունդ ու Քոչարյան- Սարգսյան- Փաշինյան “համերաշխ եռյակին” մի հարց չտալ` եթե այդքան ռացիոնալ էիք, ինչո՞ւ չգնացիք արժանապատիվ խաղաղության, փոխզիջումների` հնարավոր դարձնելով այս մահաբեր պատերազմը, Հայաստանի ու Արցախի նվաստացումը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version