Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․
Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: