Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Այսքան իրարարժան իշխանություն ու ընդդիմություն տեսած չկայի` բացասական իմաստով
Նիկոլ Փաշինյանն ապաշնորհ է, ձախողել է թե պատերազմը և թե խաղաղության օրակարգը։
Սա անառարկելի է, աքսիոմ, որը հազիվ թե կարողանա հերքել որևէ բանական մարդ։
Բայց չեմ կարծում, թե միայն այս արձանագրմամբ ու Փաշինյանին հեգնելով ընդդիմության անելիքը վերջանում է։
«Փարուխն էլ, Ներքին Հանդն էլ «խաղաղության դարաշրջանի» արշալույսներն են։ Գնացեք, հարցրեք այդ «խաղաղության դարաշրջանի» ճարտարապետներին»,- ասում է Սերժ Սարգսյանը` պատասխանելով Արցախի խնդրով իրեն դիմած լրագրողին։
Եթե հարցերին պատասխան չունեք, ապա կամ` 1) ձեզ դուրս եք դնում քաղաքականությունից հետևաբար` Փաշինյանի հետ միասին, պետք է հեռացվեք քաղաքական դաշտից, 2) այնպիսի որակի ընդդիմություն եք, որի “բախտը կարող է բացվել” միայն իշխանության ճակատագրական ֆիասկոյի պարագայում։
Անկեղծորեն` այսքան իրարարժան իշխանություն ու ընդդիմություն տեսած չկայի` բացասական իմաստով։