Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է․
Հանրային տրանսպորտը չնայած ցանկությանը փոխել` դարձնել ժամանակակից ու լավը, շարունակում է մնալ փտած վիճակում։ Նոր ներկրված ու գիծ դուրս եկած ավտոբուսների վարորդներից ոմանք կանգառ են կատարում երկրորդ գծի վրա, որոշների ձեռքում ծխախոտ է, միաժամանակ հեռախոսով խոսում են անընդհատ։ Որոշ ավտոբուսների դեղատուփերը դատարկ են։
Մարդ է վատացել ավտոբուսի մեջ, մոտենում եմ որ բացեմ դեղատուփը, վարորդն ասում է դատարկ է, այնուամենայնիվ բացեցի, դատարկ էր։ Ես չգիտեմ աշխատում են էդ տեսախցիկները թե չէ, բայց էն որ նկարածները նայող չկա, դա հաստատ։ Իսկ Երևանի տրանսպորտի վարչության մասին խոսք չկա։
Ինչքան ուզում է ավտոբուս ներկրվի, քանի դեռ ուղևորի նկատմամբ հարգանք և նրա անվտանգության մասին մտածող վարորդներ չկան, հանրային տրանսպորտի որակը չի բարձրանալու։