Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է դոլարներով պայուսակ

Այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:

Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել կորած և գտնված իրերի բաժին, որից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը:

Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և մաղթում ենք հաճելի ճամփորդություններ»,- նշվում է հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version