Քաղաքականություն

Ավանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է հաշիշ. նա չի մեկնաբանում․ Aravot.am

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ, տեղեկացնում է Aravot.am-ը՝  վկայակոչելով իր տեղեկությունները:

Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կայքը փորձել է Ներսես Պողոսյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն:

Նրա պաշտպան Յուրա Ավայանը Aravot.am–ի հետ զրույցում ասել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որեւէ փաստ չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղը մենկաբանելով իր մոտ կաթուցիչ հայտնաբերելու հանգամանքը՝ Ներսես Պողոսյանն ասել էր, որ մոտը կաթուցիչ չի պահում։ «Հարցը եկեք այսպես գոնե ձեւակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version