«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր: Ես մոտեցել եմ, ինձ ցույց է տալիս վերեւի ազատ գիծը՝ ուրիշի անունը ու ասում է՝ այստեղ ազատ է, այստեղ ստորագրի»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Վեդիի ՏԻՄ ընտրություններն մասնակցող բնակիչներից մեկը՝ Սուսաննա Եղյանը:
Նա եկել էր 13/03 տեղամաս՝ քվեարկելու. «45 տարվա մանկավարժ եմ, երկար ժամանակ եղել եմ 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում, այնպես որ, այս բովերով անցել եմ, գերազանց գիտեմ դրանց ֆռռիկները: Ինձ ոչ ոք իրավունք չունի ֆռռացնելու: Այնպես էլ քանոնները դրել է, գիտի՝ չեմ տեսնում: Գերազանց տեսողություն ունեմ»,- բողոքեց քաղաքացին: