Հոգեբանը բաց նամակ է հղել Աննա Հակոբյանին – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Հոգեբանը բաց նամակ է հղել Աննա Հակոբյանին

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը բաց նամակ է հղել Աննա Հակոբյանին․

«Երեկ, «Yerevan today» լրատվականով դիտեցի Ձեր հարցազրույցը, որն այնքան հետաքրքրական էր ինձ համար, որպես հոգեբանի, որ չնայած նրան, որ տևում էր 20 րոպեից ավելի՝ վերադիտեցի ևս երկու անգամ։

Հաշվի առնելով այն փաստը, որ 20 րոպե տևած Ձեր խոսքը, ամբողջությամբ հուշում էր այն մասին, որ խոսողի հոգեբանական, ինտելեկտուալ և իմացական ոլորտների զարգացումը չի համապատասխանում իր տարիքային շեմին, կարելի է եզրահանգել, որ Ձեր պատկերացման մեջ Հայ ժողովուրդը բաղկացած է բացառապես մտավոր հետամնացներից և տեքստն ու մանիպուլյացիան, որը Դուք գրել էիք, կամ Ձեզ համար գրել էին, ու Դուք ջանասիրաբար կարդում էիք, նախատեսված էր հենց այդ մտավոր ունակությունները ունեցող մարդկանց համար։

Փորձեմ նշել իմ դիտարկումները, Ձեր երեկվա տեսանյութի մասով՝

1.Տեսանյութի համար Ձեր կամ Ձեր իմիջմեյքերի ընտրած սև զգեստը, բոլորովին չէր համապատասխանում օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, Ձեր ինստագրամյան բլոգում տեղադրված անհոգ և այսօր Հայրենիքում տիրող իրավիճակին անհամապատասխան լուսանկարների հետ։

2.Այն, որ համոզում էիք, թե կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել զոհված հերոսների ծնողներ, բոլորովին արժանահավատություն չէր ներշնչում մի պարզ պատճառով՝ ոչ վաղ անցյալում, Դուք և Ձեր ընտանիքի այլ անդամներ, բազմաթիվ անգամներ մանիպուլյացիաներ եք իրականացրել, անարգելով այդ հերոսների արժանապատվությունը, սկսած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ներկայացման բեմադրությունից, վերջացրած 44-օրյա պատերազմից հետո արդեն, եռաբլուրում, այլ «սգացող մայրերի» կեղծ բեմադրության կազմակերպմամբ։

3.Լինելով հոգեբան, ում հոգեբանական կենտրոնի բոլոր հոգեբանները շարունակաբար աշխատում են պատերազմի հետևանքով հոգեբանական տրավմա ստացած մարդկանց հետ՝ սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ պետական մոտեցումներով, որը իմ համար անհասկանալի պատճառներով չի իրագործվել, ուզում եմ հայտարարել, որ Ձեզ մտահոգող խնդիրը, որը ներկայացնում էիք հանրությանը, թե իբր Հայ հանրությունը պահանջում է որդեկորույս մայրերից՝ «որոշակի հավերժ սգո դրսևորումներ», չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, Հայ հանրությունը խրախուսում է որդեկորույս մայրերի վերադարձը՝ կյանք և ինքնաբուխ միտված է ամեն բան անել, որ մեր Հերոսների ծնողները շարունակեն ապրել (չեմ բացառում, որ նման 1-2 դեպք, որպիսին Դուք նկարագրում էիք, կարող էին տեղի ունենալ։ Դա բնորոշ է բոլոր աղգերին և հասարակություններին)։

4.Ձեր կազմակերպած միջոցառման նկատմամբ ձևավորված ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՂՈՔԸ, որն ինչպես ասացիք ձևավորվել է, և ինչպես ասացիք չկային այլ կարծիքներ՝ ՈւՂՂՎԱԾ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ԱՆՁԻՆ ԵՎ ՁԵՐ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԺԱՄԱՆՑԻՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐԴԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ՎԱՐՔԱԳԾԻՆ։

Քանզի ըստ Ձեր հայտարարածի, որդեկորույս մայրերը ընդունել էին հարվերը մի մարդուց, ով հրապարակավ հայտարարել էր նախկինում իր կարծիքը այն մասին, որ, ցիտում եմ՝ «հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի…»։

Մի մարդուց, ում ամուսինը, ուղղակի պատասխանատուն է և մեղավորը այն բանի, որ 44-օրյա պատերազմ եղավ և մի ամբողջ սերունդ զոհվեց։ Ում ամուսինը, իր ապաշնորհ կառավարմամբ, Արցախի խնդիրը բանակցությունների սեղանից տեղափոխեց՝ պատերազմի դաշտ, իսկ հիմա խնդրում է թշնամուն, որ այն տեղափոխվի կրկին բանակցությունների դաշտ։

Ում ամուսինը, պատերազմը վարեց, այնպիսի ապիկարությամբ, որ այն վերածվեց սպանդի։ Ընդունել էին մի մարդու հրավեր, ով, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում՝ բունկերում, այն ժամանակ, երբ այնտեղ պետք է գտնվեին փորձառու զինվորականներ և գեներալներ և ում ամուսինը արգելել էր նրանց գտնվել այնտեղ և օգտակար լինել Հայրենիքին։

Մի խոսքով, մի մարդու հրավերն էին ընդունել, ով ըստ իս, ուղղակի պատասխանատու է և մեղավոր այն փաստի համար, որ այդ մայրերի տան ճրագը մարեց… Լույսը մարեց… Որդիները զոհվեցին։

Տիկին Հակոբյան։ Ինքներդ ասացիք, որ հարյուր հազարավոր մարդկանց քննարկում է եղել և հիմնական քննարկման գիծը եղել է բացասական վերաբերմունք այդ միջոցառման մասին։

Ինքներդ ասացիք, որ ոչ մի սատարող գրառում կամ մեկնաբանություն չեք հանդիպել։ Ցիտեցիք մեկնաբանություններ, որտեղ ակնհայտ խոսվում էր իմ կողմից վերը նշված գործոնների և պատճառների մասին։

Այսօր արդեն ակնհայտ է, Հայ Հանրությունը համարում է Ձեզ և Ձեր ամուսնուն ուղղակի պատասխանատու և մեղավոր՝ և՛ 2020 թվականի Արցախյան պատերազմի և նախաձեռնման և հրահրման, և՛ այդ պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, և՛ այսօր Հայաստանի քաղաքացու անարժանապատիվ վիճակի, և՛ այսօր Հայաստանի սահմանների անորոշության և անպաշտպանության, և շատ այլ, Հայրենիքի համար սարսափելի և բախտորոշ բաների համար, որոնք ուղղակի չեմ ուզում թվել։

Եվ ՄԱՅՐԸ, ով կորցրել է իր որդուն, դժվար թե իր որդու մահվան մեջ ուղղակի մեղավորի հետ սեղան նստի, բաժակ բարձրացնի ու պար պարի։

Մի խոսքով ուզում եմ ասել, որ Ձեր նախաձեռնած ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱՆ՝ պրիմիտիվ է և այն չի աշխատելու լայն հանրության վրա, ինչի առիթով Ձեր «սպառնալիքը», որ այս թեմայով շարունակական եթերներ եք ունենալու, խորհուրդ կտամ դադարեցնեք, քանզի այն ավելի է գրգռելու հանրությանը, կամ ուղղակի դառնալու է զավեշտալի։

Իսկ Ձեզ, խորհուրդ կտամ ընտանեկան զրույցների օրակարգային հարց դարձնել Ձեր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանզի նույնիսկ Ձեր կողմից կազմակերպված, կարծես թե ապաքաղաքական միջոցառումը, (չնայած, որ իմ սուբյեկտիվ կարծիքով, այս իշխանությունը, Հայրենիքը ծառայեցնում է իր քաղաքական շահերին և չի կարողանում որևէ ապաքաղաքական բան անել ընդհանրապես) Հանրության կողմից ընդունվեց սուր, մեղմ ասած քննադատությամբ և պարսավանքով, ինչը վկայում է այն մասին, որ լեգիտիմության լուրջ խնդիր ունեք և այն բանալ մանիպուլյացիաները, որն արվում էր նախկինում, այսօր այլևս չեն աշխատում»։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները