Քաղաքականություն

Ընդդիմությունն արդարացնո՞ւմ է Փաշինյանի թեզերը 

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Ընդդիմությունն արդարացնո՞ւմ է Փաշինյանի թեզերը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ են ապրիլի 5-ի հանրահավաքին։

Հարցը հռտեորական կամ ինտրիգային չէ, որովհետև խորհրդարանական ընդդիմության երեկվա հայտարարության տեքստում անուղղակիորեն խիստ գնահատական է տրված նաև երկրորդ ու երրորդ նախագահների գործունեությանը։

Երբ տիտղոսային ընդդիմությունն իր հայտարարության տեքստում նշում է, թե “…Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում”` անուղղակիորեն ընդունում է, որ անցած տասնամյակներում Արցախը եղել է Ադրբեջանի կազմում(հակառակ պարագայում` “թողնել” բառն անտեղին ու ոչ գրագետ է օգտագործվել) ու դրանով իսկ ուրանում է նախկին բոլոր նախագահների վաստակը ու արդարացնում է Նիկոլ Փաշինյանի թեզերը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version