Ժամանց
Ինչ է պատրաստվում անել Սիրուշոն մոտակա մեկ ամիսը
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքում գրել է․
Մոտակա մեկ ամիսը իմ էջերը լիարժեք նվիրվում են իմ հետևորդներին, ովքեր ուշադիր են գործունեությանս և ունեն հարցեր, որոնց, ցավոք, միշտ չէ, որ հասցնում եմ անդրադառնալ)
Ամեն շաբաթ միասին կընտրենք իմ կյանքից ու աշխատանքից մեկ թեմա, որի շուրջ կուղարկեք ձեզ ամենահետաքրքրող հարցերը։
Մեր թիմը կօգնի ընտրել ամենաշատ հնչած մոտ 5 հարց, որոնց անպայման կպատասխանեմ);)
Առաջիկա շաբաթվա թեմա առաջարկում եմ ընտրել «Պռեգոմեշ» ապրանքանիշը, որը սկիզբ դրեց հայկական զարդերի ու նախշերի վերածննդին ու դարձավ ամենապահանջված հայկական բրենդերից Հայաստանում և սահմաններից դուրս։ Այն այս պահին գրավում է աշխատանքային զբաղվածությանս 50%-ը։)
Դե, սկսում ենք գրանցել Ձեր հարցերը))
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: