Արդեն մոտ 40 րոպե է՝ միջին տարիքի տղամարդը անցել է Հաղթանակի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
ԱԻՆ աշխատակիցներն ու պարեկները բանակցություններ են վարում, որպեսզի տղամարդը, որը բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Շիրակի մարզի բնակիչ է: