Քաղաքականություն

Այսօրվա հանրահավաքին կմասնակցի՞, արդյոք, առաջին նախագահը․ Հրապարակ

Այսօր՝ ժամը 18։30-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը, մեծ հանրահավաք են հրավիրել՝ ընդդեմ այս իշխանությունների և հանուն Արցախի ու Հայաստանի։ Նրանք կոչ են անում բոլորին՝ միանալ իրենց և մերժել այս իշխանություններին և հավաստիացնում են՝ սա հանուն մեր պետականության համար պայքար է, ոչ թե հանուն որևէ ուժի։ Նախնական տեղեկություններով՝ այսօրվա հանրահավաքին կարող է մասնակցություն ունենան նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Hraparak.am-ը հետաքրքրվեց ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանից, թե արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մտադրություն ունե՞ն մասնակցելու այս հանրավաքաին և կանգնելու մյուս նախագահների կողքը։

«Եթե մենք ցանկություն ունենայինք, Դուք դրա մասին տեղյակ կլինեիք»,-հակիրճ պատասխանեց Մուսինյանը՝ հասկացնելով, որ չեն մասնակցելու հանրահավաքին։

Փորձեցինք նաև իրենց դիրքորոշումը հասկանալ այսօրվա հանրահավաքի վերաբերյալ, սակայն Մուսինյանն ասաց, որ ինքն այս պատասխանով իրենց դիրքորոշումն արդեն արտահայտեց։

Հետաքրքրվեցինք նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկայում հնարավո՞ր է հրապարակային խոսքով հանդես գա` նկատի ունենալով ոչ iLur.am կայքով որևէ հոդված հրապարակելը, այլ ավելի լայն  ձևաչափով մի բան։

«Երբ որ ինքը ասելիք ունենա, ինքը երբեք չի խորշում, իր ասելիքն ասում է։ Թե երբ կասի, ինչ ձևաչափով կասի, դա արդեն նախագահը կորոշի»,-ասաց Մուսինյանը։

 Հրապարակ  

Ամենաընթերցվածները

Exit mobile version