Քաղաքականություն

Փաստը, որ ՌԴ դեսպանը երեք նախկին նախագահներից միայն Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել, վկայում է նրա բարձր հեղինակության և այն մասին, թե ով է իրականում Ռուսաստանի հետ արժանապատիվ և գործընկերային հարաբերություններ ունեցել

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է

Արցախի ԱԺ ,,Արդարություն,, խմբակցության քարտուղարը ,,շատ վատ,, է որակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման արցախյան արձագանքը։ https://www.24news.am/news/227997…

Տիկին Հակոբյանը կարող էր խոսել իր, իրենց խմբակցության կամ կուսակցության, բայց ոչ՝ բոլոր արցախցիների անունից։ Երկրորդ, նա համարում է, որ Լեւոն Տեեր-Պետրոսյանի իրատեսական քաղաքականությունը ,,հենց այն իրավիճակն է, որի մեջ գտնվում ենք այսօր,,։

Կարգավորման այն տարբերակը, որ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ենթադրում էր նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի նկատմամբ բացառապես արցախյան վերահսկողություն, պետական կառավարման համակարգի եւ ՊԲ անփոփոխ պահպանում, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ անվտանգության եւ բուֆերային գոտու ստեղծում, որը պիտի մնար չբնակեցված, իսկ ադրբեջանցիները կարող էին միայն Շուշի վերադառնալ, եթե բռնատեղահանված հայերը վերադառնային Շահումյան։ Այդ համաձայնագիրը հավասարի իրավունքով ստորագրելու էր նաեւ ԼՂՀ նախագահը, որով Ադրբեջանը փաստացի ճանաչելու էր Արցախի անկախությունը։ Այս ծրագիրը տապալելուց չորս ամիս անց Հայաստանը պաշտոնապես խնդրել է, որ Ռուսաստանը միջնորդի, որպեսզի ԼՂ-ն որպես ,,ընդհանուր պետության մաս,, ներառնվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ (Տես՝ Վարդան Օսկանյանի ,,Անավարտ տասնամյակ,, գիրքը)։

Այսինքն, Ադրբեջանի կազմից դուրս բերված Արցախը Հայաստանի նոր իշխանությունների նախաձեռնությամբ վերադարձվել է Ադրբեջանի կազմ։ Այսօրվա իրավիճակը հենց այդ չքաղաքականության հետեւանքն է։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի օգտին քարոզչություն ծավալելու մասին տիկին Հակոբյանի հայտարարությանը, ապա առաջին նախագահը դրա կարիքը չունի։ Փաստը, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Երեւանում ՌԴ դեսպանը երեք նախկին նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին է այցելել, վկայում է նրա բարձր հեղինակության եւ այն մասին, թե ով է իրականում Ռուսաստանի հետ արժանապատիվ եւ գործընկերային հարաբերություններ, ով՝ սույնրոպեական-անձնական-օգտապաշտական կապեր ունեցել։ Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։

Ամենաընթերցվածները

Exit mobile version