«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքի հիմնական կորիզն ապահովել էր ՀՀԿ-ն, չնայած «Հայաստան» դաշինքն էլ պակաս ջանք չէր ներդրել: Բայց Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը եւ նկատելի պասիվությունը նրան կամաց դուրս են մղում ընդդիմության առաջնորդների կազմից: Փոխարենը երկարատեւ պայքարի ունակ, աշխատասեր, հետեւողական Սերժ Սարգսյանը կամաց մղվում է առաջին պլան, եւ երեկ նրա ներկայությունը հրապարակի բազմության մեջ՝ բավականին խորհրդանշական էր:
Չնայած շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է, եւ ընդդիմությունը չի հաջողելու այնքան ժամանակ, քանի դեռ ասպարեզում են նախկին նախագահները: Նրանք համոզված են, որ երկրում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ նրանք հայտարարեն քաղաքական ասպարեզից հեռանալու եւ երիտասարդներին իրենց տեղը զիջելու մասին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում