Արտաքին աշխարհ
Մենք տարածք չենք զիջի հանուն խաղաղության․ Զելենսկի
Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում ընդունելի է միայն հաղթանակը, բայց Կիևը չի գնա տարածքային զիջումների հանուն խաղաղության։ Այս մասին FoxNews ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բացի հաղթանակից, ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի որևէ արդյունք»,- ասել է նա:
Պատասխանելով հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման ուկրաինական որոշ տարածքներ Ռուսաստանին զիջելու հնարավորության մասին հարցին՝ Զելենսկին ասել է. «Մենք մեր տարածքով առևտուր չենք անում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»։
Նա ընդգծել է, որ ակնկալում է պարտավորություններ աշխարհի առաջատար երկրներից՝ կապված Ուկրաինայի անվտանգության հետ, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան ունակ է ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ դարձնել։
«Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում մեզ ուժեղացնել ՆԱՏՕ-ի հաշվին… Մենք լրացնում ենք, մենք լոկոմոտիվ ենք: Կարծում եմ, որ մենք եվրոպական մայրցամաքի կարևոր բաղադրիչներից մեկն ենք», ասել է նախագահը։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: