Սոցցանցեր

Անպատկառություն․ Գևորգ Գորգիսյանը խախտեց ոչ միայն էթիկայի կանոնները,այլ տրորեց մարդկային պարզ հարաբերությունները. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքում գրել է․

Անպատկառություն:Նայում էի Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանը:Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խախտեց ոչ միայն էթիկայի կանոնները,այլ տրորեց մարդկային պարզ հարաբերությունները:Չհամաձայնելով ԿԳՍՄ նախարարի հետ,նա վիրավորեց նրան,նրա մեկնաբանությունները համարեց ցնդաբանություն ու ռասսիզմ:Ես չեմ ճանաչում պարոն Դումանյանին:Գիտեմ որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է,պրոֆեսոր,Հայաստանի ամենահեղինակավոր ու մրցութային ֆակուլտետի՝Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանն է եղել,բազմաթիվ ուսանողներ է կրթել:Ու նրան՝իր ծնողի հասակի մարդուն մեղադրել ցնդաբանության մեջ առնվազն անպատկառություն է,իր մանդատը չարաշահող պատգամավորի վարք:Ամոթ է:Ատելությունը իշխանությունների հանդեպ սրանց դարձրել է սանձարձակ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version