Քաղաքականություն

Առաջին նախագահը մնում է ռացիոնալ օրակարգ ձևավորող ու Հայաստանի մասին իրական պատկերացում տվող միակ քաղաքական սուբյեկտը politicom.am

Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Անցած տասը օրերին Առաջին նախագահին հյուրընկալվել են նաև ԱՄՆ և Ռուսաստանի դեսպանները։ Ընդ որում, բոլոր հանդիպումները տեղի են ունեցել դեսպանների նախաձեռնությամբ։
Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել արարողակարգին, նշել, որ դեսպանները հանդիպում են նաև երկրորդ և երրորդ նախագահներին։ Մյուս կողմից, Տեր-Պետրոսյանի պարագան առանձնահատուկ է, որովհետև նա, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, այս պահին հրապարակային քաղաքականության մեջ ակտիվ չէ ու միանշանակ չի հանդիսանում իշխանություն-ընդդիմություն հակադրության կողմ։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ օտարերկրյա դիվանագետներն ամենահաճախը հանդիպեն Առաջին նախագահին։
Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, թե Տեր-Պետրոսյանի ֆենոմենը բացատրվում է այն հանգամանքով, որ դրսի խաղացողների համար գործող իշխանությունն ու ընդդիմությունն այնքան անհասկանալի ու ոչ ադեկվատ են, որ Առաջին նախագահը մնում է ռացիոնալ օրակարգ ձևավորող ու Հայաստանի մասին իրական պատկերացում տվող միակ քաղաքական սուբյեկտը։

politicom.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version