Տնտեսություն

Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ: Նախ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որեւէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական նման հարցերում:

«Ես խնդրում եմ, ինձ որեւէ քաղաքական պրոցեսի մեջ մի՛ մտցրեք, ես, այո, գործարանը գնել եմ, ես գործարար եմ, ու որեւէ կապ չունի դրա հետ Խաչատուր Սուքիասյանը. դա ինձ է պատկանում, իմ «տանիքը» ես եմ: Սուքիասյանների ընտանիքի հետ մեր բիզնեսը «Ռան օիլ»-ն է, որտեղ ես բաժնեմաս ունեմ: Ավելին ասեմ՝ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ: Եւս մեկ անգամ պնդում եմ՝ ես բարեխիղճ կերպով իմ բիզնես գործունեությունն եմ իրականացնում, եւ իմ բիզնես գործունեությունը քաղաքականության հետ մի՛ խառնեք: Ինձ հանգիստ թողե՛ք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version