Քաղաքականություն

Իշխանափոխության ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑ պետք է ընդունելի և կիրառելի լինի․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է

Այսօր հերթական անգամ փաստվեց, որ Արցախի նկատմամբ վերաբերմունքի նույնականություն ունեն ադրբեջանցիները և իրենց՝ Հայաստանում նշանակված իշխանությունները: Կարծում եմ այլևս ժամանակն է, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթած խմբակին տրվի հստակ գնահատական և արձանագրվի, որ սրանք թշնամական պետության օժանդակությամբ զավթել են իշխանությունը, կոպտորեն տապալել են Սահմանադրական կարգը: Այս պայմաններում իշխանափոխության ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑ պետք է ընդունելի և կիրառելի լինի Հայաստանը թշնամու գործակալական ցանցից մաքրելու համատեքստում:

Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելը այլևս էքզիստենցիալ հարց է և հանուն դրա խրամատում կանգնածներս պարտավոր ենք օր առաջ սկսել Հայաստանի թուրքազերծման գործողությունները:

Ամենաընթերցվածները

Exit mobile version