Քաղաքականություն

Իսկ 4000 հոգու զոհաբերելու իրավունքը վաստակե՞լ էիք 4rd.am

5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ արդեն երկար ժամանակ ասում են, թե Ժիրայր Լիպարիտյան կոչված մարդը խելացի է, լսեք նրան. ահա, թե ինչ կասեմ ես նրան ու նրա գաղափարակից լտպականներին ու իրենց ծնունդ նիկոլաղանդավորներին, երբ որ ձեր զավակների կյանքը կնվիրեք այս հողի համար, այն օրն էլ կվաստակեք իրավունք խոսելու այս հողի ճակատագրի մասին, իսկ հիմա՝ չհամարձակվեք անգամ երազել, թե մենք՝ հայերս երբևէ կներենք կամ կհաշտվենք թուրքերի ու ձեզ նման թրքասերվածների հետ»:

Եկեք մի քիչ հետ գնանք, դեպի 2016 թվական, երբ Շուշիում մի խումբ դեմքեր հայտարարություն էին տարածել, անունը դրել՝ «Շուշիի հռչակագիր»: 

Հայտարարության մեջ գրել են. «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զիված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը:

Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք` կարգավիճակի», «տարածք` խաղաղության» կամ «տարածք` ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները»»:

Պարզ ասած, հայտարարել են, որ ոչ մի թիզ հող զիջելու կամ փոխզիջելու ենթակա չէ, ինչ կա, մերն է, ավելին, նույնիսկ անընդունելի են համարել «տարածք՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, որ այդ 7 շրջանները Արցախինն են, դա Սահմանադրությամբ արդեն ամրագրված է, բանակցելու խնդիր չկա: 

Այսինքն, այս հռչակագիրն ընդունողները թքած են ունեցել ամբողջ աշխարհի վրա: Մենք մերն արել ենք, վերջ: Նիկոլ Փաշինյանը՝ գալով իշխանության, հենց այս հռչակագրի հիման վրա էլ գործել է: Ասել է՝ ոչ մի բանակցություն, Արցախը Հայաստան է և վերջ, մենք խաղաղության համաձայնագիր ստորագրող չենք: Այս արկածախնդրությունն ի վերջո հանգեցրել է պատերազմի, որը աղետալի հետևանքներ ունեցավ:

Պատերազմ, որտեղ 4 հազար զոհ ունեցանք: Այդ զոհերի թվում է նաև Կարին Տոնոյանի որդին: Այն Կարին Տոնոյանի, որը այդ նույն Շուշիի հռչակագրի ստորագրողներից մեկն է եղել: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version