Քաղաքականություն

Ինչո՞ւ Քոչարյանը Շուշին ետ չի վերցնում 4rd.am

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ասել է. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան. այս երեք անձինք Ադրբեջանի միֆական քարոզչության մեջ իրենց ահը, սարսափն ու վախն են եղել միշտ: Դրանով է պայմանավորված, որ Իլհամ Ալիևը դեռահասի վարք է դրսևորում` ինչ-որ ցուցանակ է կոտրում ոտքով և ասում է` Նիկոլը ոչինչ է, ես հաղթեցի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Դա իր բարդույթների դրսևորումն է, երբ հասկանում է, որ ո՛չ ինքը, ո՛չ հայրը տասնամյակներ դա չեն կարողացել անել»:

«ՉԻ». Ճիշտն ասած, ինչ-որ չենք տեսել, որ Ադրբեջանի միֆական քարոզչությունում ահ ու սարսափ լիներ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և Մոնթեից: Իսկ ահա հայկական միֆական քարոզչությունում տեսել ենք, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի շուրջ հերոսական մի շղարշ ստեղծել, իբր մենակով հաղթել է Ադրբեջանին, թաքուն Շուշի ու Աղդամ գրավել, տարածքներ վերցրել: Հենց մենակով: Ավտոմատը վերցնում էր, մոտենում էր, օրինակ՝ Քելբաջարին, թուրքերը հենց իրեն տեսնում էին, ահ ու սարսափից սաղ թողնում, փախչում էին:

Բա որ Քոչարյանից այդպես վախենում էին, էդ ինչո՞ւ հիմա չի գնում Արցախ՝ կորցրած տարածքները ետ բերելու: Ի՞նչ պրոբլեմ ունի: Թող գնա, Արայիկ Հարությունյանին ասի՝ մի հատ էն կողմ գնա, մտնեմ Շուշի: Նույնիսկ կարող է ոչինչ չասել, պարզապես գնալ ու թաքուն Շուշին ետ վերցնել:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version