Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Եթե չենք ուզում պոպուլիստ Նիկոլի հաղթանակը
Գրեթե պարզ ու անխուսափելի է, որ ապրիլի 25-ից խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է քաղաքացիական անհնազանդություն գեներացնել։
Եթե ընդդիմությունը չի ուզում ձախողվել` ինչպես դա տեղի ունեցավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ապա, մեծ հաշվով, պետք է հրաժարվի երկու բանից` ներքին ռևանշիզմից(Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ներկայությունը միայն վնաս է տալու գործընթացին) ու պրիմիտիվ հակաթուրքականությունից(Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը կամ հայ- թուրքական դիալոգը քննադատելը քիչ է, ընդդիմությունը պետք առաջարկի այլընտրանքային բովանդակություն):
Այս երկու նախապայմանները պարտադիր են, հակառակ դեպքում պոպուլիստ Նիկոլը դարձյալ հաղթելու է բովանդակություն չունեցող փողոցին։