«Մենք շարունակելու ենք համաժողովրդական շարժման ստեղծումը: Կարծում եմ, որ կհաջողվի, եթե չհաջողվի, էն ակտիվ զանգվածը ինքնուրույն որոշումներ կընդունի և կդառնա անկառավարելի: Թող դառնա անկառավարելի, եթե դա կբերի իշխանությունների փոփոխությանը: Եթե հնարավոր է ինչ-որ ձևով իշխանությունը փոխել, պետք է փոխել»:
Մտքերի հեղինակը Վազգեն Մանուկյանն է:
«ՉԻ». Հո զոռով չէ, մարդը չի համակերպվում, որ սեզոնային աշխատանք էր գտել, բայց հիմա այն ավարտվել է: Նոյեմբերի 10-ից մինչև հունվարի վերջերը բավական լավ վարձատրվող աշխատանք էր, բայց ինքը տապալեց այն, և հիմա գործատուն այլևս իր կարիքը չունի: Գործատուն արդեն ինքը կանի այդ աշխատանքը և ինչպես խոստանում է՝ «կկրի»:
Վազգեն Մանուկյանը ճիշտ կանի՝ օր առաջ համակերպվի, որ այս աշխատանքը կորցրել է և փնտրի նորը: Օրինակ՝ հետաքրքրվի, թե որքան են վարձատրում Հանրապետության հրապարակի վրանում մեկ գիշեր քնելու կամ 10 րոպեով փողոց փակելու համար: Ճիշտ է՝ նախկին աշխատավարձը չի լինի, բայց սովամահ էլ չի լինի: Ինչ-ինչ, գոնե պիցցա կտան:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։