Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել են այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Արարատի մարզի բնակիչ 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա՝ ոստիկանությունից ներկայացվել տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։