Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն այսօր ասուլիսում հետևալն է նշել. «Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում՝ կյանքում որևէ բան կիսատ չի թողել, վստահ եղեք, եթե նա մտել է պայքարի մեջ, այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»:
«ՉԻ». Կուշտունիցա լինենք, թե Աղվան Վարդանյանը ճիշտ չի ասում: Քոչարյանը որ մի բան անում է, մինչև վերջ է անում:
Օրինակ՝ Հայաստանի գազաէներգետիկ համակարգի դեպքում: Այդ մարդը սկսեց այդ համակարգի օբյեկտները հերթով հանձնել օտարներին: Նվիրեց, ձրի տվեց, պարտքի դիմաց փոխանցեց: Հատ-հատ, մինչև ամենավերջին պոլ-դյույմ տրուբեքն էլ մինչև չտվեց, չհանգստացավ: Այ, վճռականություն ենք ասել:
Կամ՝ տնտեսության մոնոպոլիզացումը. մինչև տնտեսության բոլոր ճյուղերը չբաժանեց յուրայինների մեջ, չդինջացավ: Նույնիսկ մայկա-տրուսիկի ներկրումն էր վերահսկում:
Նույնիսկ այնպիսի գործը, ինչպիսին՝ սաֆարին էր, այդտեղ էլ էր մինչև վերջ գնում: Ուրիշները կենդանի էին որսում, գործն ավարտած համարում, իսկ մեր հերոսը չէր հանգստանում, պիտի անպայման սատկած կենդանուն թամքեր, որ նոր պայքարը հաջողությամբ պսակվեր: Տղա էր, է՜, տղա:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։