Շոումեն Արա Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աստված 4 վայրկյան ցնցեց Երևանցուն, որ նա հասկանա, թե ինչ ա զգացել արցախցին, երբ 44 օր ցնցվում էր Արցախի հողը, ինչ ա զգացել հերոս զինվորը, երբ 44 օր երկնքից կրակ էր թափվում»:
«ՉԻ». Այս էակի մտքի թռիչքին մի պարզ պատճառով ենք անդրադառնում. նա Միշիկի մերձավորագույն անձանցից մեկն է, որն անցած 3 տարիներին ամենից շատն է գրել սևերի ու սպիտակների բաժանելու անթույլատրելիության մասին: Իսկ հիմա պատեհ առիթ է գտել անելու մի բան, որում մեղադրում էր ուրիշներին:
Հենց սա է սևերի ու սպիտակների բաժանելու, ազգի երկու հատվածների միջև ջրբաժաններ անցկացնելու փորձ: Տասնյակ հազարավոր երևանցիներ 44 օր կռվել են Արցախում, իսկ նրանց հարյուր հազարավոր հարազատներ զգացել են Արցախի հողի ցնցվելը, ինչը չես ասի Ամերիկայում ծվարած էակի մասին:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։