Քաղաքականություն

Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մահացած. «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է: «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կինը հիվանդանոց է տարվել սրտի և շնչառության կանգով:

«Ինքը մահացած էր, որ բերել են, մենք ձեռնարկել ենք գործողություններ, որպեսզի կյանքը փրկենք, ձեռնարկել ենք սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ, որոնք եղել են ապարդյուն: Թե երբ է մահացել՝ դեպքի վայրում, թե հիվանդանոցի ճանապարհին, չեմ կարող ասել, ուղղակի մենք պարտավոր էինք կատարել սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունները: Արեցինք ամեն ինչ, մեկուկես ժամ կատարեցինք այդ գործողությունները, տեսանք, որ չենք կարող վերականգնել, որից հետո գրանցեցինք մահը»,- ասաց Անատոլի Գնունին: Վերջինս մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տվյալներ չհայտնեց:

Ամբողջությամբ կարդացեք hetq.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version