Քաղաքականություն

Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ծրագրի ղեկավարն էր

Ապրիլի 26-ին վթարի ենթարկված հղի կինը Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր: Այս մասին տեղեկացնում է «Support Our Heroes- Armenia» ՀԿ-ն։ «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,-ասված է ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Ամենաընթերցվածները

Exit mobile version