Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Հայ գիտա- մտավորական շրջանակից պատասխանել են Լեւոն Տեր- Պետրոսյանի երեկվա լակոնիկ տեքստին ու զարմացել են, թե ինչու հայ քաղաքական մտքի տկարության հարցը(Տեր- Պետրոսյանի արձագանքը դրա մասին էր, հակառակ դեպքում` ես ընկալման խնդիր ունեմ) Առաջին նախագահը հեռակա քննարկման առարկա չի դարձրել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ես չզարմացա այս պատասխանից, որովհետև մեր քաղաքական ու հանրային դիսկուրսն “իմաստալից” է դառնում միայն այն ժամանակ, երբ “հայդատական” “հուժկու հարված” ենք հասցնում “շուն թուրքին”: