Քաղաքականություն

Նիկոլը հեռացվելու է. Մենք դա անելու ենք միասին. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը կոչ է արել ինքնակազմակերպվել տարբեր քաղաքներում, կոլեկտիվներում եւ անհնազանդության ակցիաներ իրականացնել։

«Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։

Ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։

Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի:

Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»,- տելեգրամի իր էջում գրել է Լեւոն Քոչարյանը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version