Քաղաքականություն

Մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն։ Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։

Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե՛ ես, և թե՛ պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version