Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հանրահավաքից առաջ նախազգուշացրել է իր քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշական հայտարարություն է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ։

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և խուսափել մարդաշատ վայրերից։

«Ակնկալվում է, որ ցույցեր կանցկացվեն Երևանում և Հայաստանի տարածքում, որոնք կավարտվեն մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով:

Մայիսի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է ցույց սկսել։ Կիրակի, մայիսի 1-ի բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:

Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։ Միջոցառման մասնակիցների, հակացուցարարների և ոստիկանների միջև առերեսումներ և բռնություններ կարող են տեղի ունենալ՝ նաև առանց նախազգուշացման: ԱՄՆ-ի քաղաքացիներին խրախուսվում է մնալ զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների համար»,-նշված է հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version