Քաղաքականություն

Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար․ ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է

«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։

Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ ներկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով` որպես վերջին հնարավորություն»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version