Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարձագանքեն Առաջին նախագահի իմաստուն հորդորին
©”Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով:
Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից”:
Լեւոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահ
05. 05. 2022
✓ Ես արդեն քանի օր է` հնչեցնում եմ քաղաքական դիալոգի անհրաժեշտության թեզը։ Ադեկվատությունը կորցրած քաղաքական համակարգի հակամարտ կողմերն` իրենց անտագոնիստական վարքագիծը պահպանելու հետեւանքով, Հայաստանը կարող են կանգնեցնել անդառնալի աղետի առաջ։
Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարձագանքեն Առաջին նախագահի իմաստուն հորդորին։