Տեր-Պետրոսյանի միակ «մեղքը» Հաղթանակներն են, որը դուք մինչ օրս մարսել չեք կարողանում, պարտված անամոթներ…
Անահիտ Օհանյանը ֆեյսբուքում գրել է.
Միշիկը գրում ա. Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։————————————————————
Եթե ներողություն, ապա այդ ներողությունը պետք ա խնդրի Սերժիկը, ով, լինելով Տեր-Պետրոսյանի ամենավստահելի մարդկանցից մեկը, ստորաբար դավաճանեց և պատճառ դարձավ 25 տարում Հայաստանի 100 տարով հետ շպրտվելուն…Սերժիկը ծնկաչոք ներողություն պիտի խնդրի նաև մարտի 1-ի համար, իհարկե, հասկանալով, թե սլաքներդ ում և ինչի վրա ես ուղղում, դա Սերժիկին մարտի 1-ի մեղքից չի ազատում և եթե չլիներ մարտի 1-ը, չէր լինի 2018-ը և հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք։
Անգամ անդրադառնալ այն անհեթեթությանը, որՍերժը Լևոնին հասարակություն վերադարձրեց, ծիծաղենք ու անցնենք առաջ։ Փոքր ինչ մտածել ու նոր ինչ-որ բան գրելը Միշիկին չէր խանգարի, ախր, եթե չլիներ Լևոնը, հիմա հերոս խաղալու հնարավորություն չէին ունենա ոչ Սերժիկը, ոչ էլ Քոչարյանը։ Այո, ազգակործան պատուհասը ձեր գլուխը լվաց և անշուշտ, ավելի լավ էր «հեղափոխություն» չլիներ, բայց ինչպես կասեր Սերժիկը, եթե մի հրաշքով նորից հայտնվեինք ոչ թե 2018, այլ 90-ականներ, ժողովուրդը երբեք թույլ չէր տա ռոբասերժավազգենյան պալատական հեղաշրջումը և հիմա մենք կապրեինք բոլորովին այլ երկրում, հզոր ու Հաղթանակած Հայաստանում, Անկախ Արցախով, առանց հազարավոր զոհերի ու հաշմանդամների։ Անցնենք աբիժնիկության մեղադրանքին։
Թե Տեր-Պետրոսյանը, թե Տեր-Պետրոսյանի համակիրները աբիժնիկներ լինել չէին կարող, պետության շահը մեզ համար միշտ առաջնային ա եղել թե կուսակցական շահից, թե անձնականից (մեր միջի կարերիստներին ու աթոռապաշտներին հանած իհարկե։ Գեղ չկա, որ շուն չլինի) Կուսակցական շահը մի կողմ թողնելով, ՀԱԿ-ը ամիսներով փողոց դուրս չի եկել, երբ բանակցային լուրջ գործընթացներ են ընթացել, որպեսզի չթուլացնի պետության դիրքերը , Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Սերժ- Տեր-Պետրոսյան հանդիպում տեղի ունեցավ, ՀԱԿ համակիրները միայն ողջունել են, 5 նախկին նախագահների հանդիպումն ու Քոչարյան- Տեր-Պետրոսյանի միասին Մոսկվա մեկնելու ցանկությունը, սա աբիժնիկների պահվա°ծք ա, Միշիկ, բոլորին հորդորում ես ներողություն խնդրել ու սխալներն ընդունել, բայց ինքներդ ձեր սխալները ընդունելու ոչ ցանկություն և ոչ էլ արիություն ունեք, ամոթի մասին էլ կլռեմ։ Մեկ անգամ ասել եմ, չեմ զլանա նորից կրկնել, եթե այս պատերազմը լիներ Սերժի իշխանության օրոք, նման սցենարը բացառված կլիներ, իսկ եթե Տեր-Պետրոսյանը լիներ իշխանության, մենք ընդհանրապես պատերազմ չէինք ունենա։ Ոչ ՀԱԿ-ը և ոչ էլ Տեր-Պետրոսյանը էս կապիտուլիանտին վերբովկա չեն արել, չեն ֆինանսավորել, դա դուք եք արել, չնայած աներդ անմեղսունակի դեմքով, միամիտի կեցվածքով հրաժարվեց իր նախագիծ ազգադավից, ինչն էլ ավելի բորբոքեց հանրության ատելությունը ձեր նկատմամբ, ինչպես ասում էր հիմա արդեն նիկոլի սիրելի օլիգարխ Լֆիկը. «նիկոլը մեր ախպերն ա», այո, ձեր ախպերն էր, ձեր անձնական օգտագործման ընդդիմադիր ախպերը, որին բանեցնելուց հետո հիմա մերժում եք հրապարակայնորեն:Էս էն նիկոլն ա, որի գրպանը ձեր հրահանգով ողջ նախկին էլիտան փողեր էր դնում, իրար վրա մուտիտներ գրելու, կամ մուծվում, որ չգրի։ Հիմա ու°մից եք նեղանում, ու°մ եք մեղադրում կոլբայի մեջ ձեր աճեցրած մոլախոտի համար, որին բաց թողեցիք ձեզ անհրաժեշտ պահին ու էս մոլախոտը ճանապարհին չորացնելով ամեն ինչ առաջ ա գնում։ Տեր-Պետրոսյանի միակ «մեղքը» Հաղթանակներն են, որը դուք մինչ օրս մարսել չեք կարողանում, պարտված անամոթներ…