Հասարակություն

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին ընկել է Դեբեդ գետը. նա հիվանդանոցում մահացել է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացողը «Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:

Ամենաընթերցվածները

Exit mobile version