Քաղաքականություն

Ռոբերտն ու Սերժը պետք է հեռանան հրապարակից, եթե անկեղծորեն ուզում են իշխանությունից հեռացնել Նիկոլին

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Ռոբերտն ու Սերժը պետք է հեռանան հրապարակից, եթե անկեղծորեն ուզում են իշխանությունից հեռացնել Նիկոլին

Իմ գրառումները, որոնցում քննադատում եմ գործող ընդդիմության ոչ ադեկվատ վարքագիծը, որոշ հարգարժան մարդկանց հիմք է տվել մտածելու, թե աջակցում եմ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Նման բան լինել չի կարող, դա էժան մանիպուլյացիա է. Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը համարում եմ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը, ավելին` նման իշխանության րոպե առաջ հեռացումը համարում եմ իմպերատիվ։

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ խնդիրը կարող է լուծել սոլիդ ընդդիմությունը, որը որակով, հասարակությանը կոնսոլիդացնելու պոտենցիալով գերազանցում է գործող ապիկար, պատուհաս իշխանությանը։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ գործող ընդդիմությունն այդ առաքելությունը կատարել չի կարող։ Ավելին, երկրորդ ու երրորդ նախագահներն` ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց ակտիվ մասնակցությամբ, նպաստեցին Փաշինյանի “հանգած” իշխանության վերարտադրությանը։

Հիմա Քոչարյան- Սարգսյան զույգի ակտիվությունը ընդդիմադիր շարժման մեջ բերելու է նույն արդյունքին` Փաշինյանի իշխանության երկարաձգմանը։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Փաշինյանի իշխանության բացառիկ “թթվածինն” են։

Ես անկեղծորեն ուզում եմ Փաշինյանի իշխանության հեռացումը։ Եթե ինձ քննադատողներն ու Նիկոլին իբրեւ թե աջակցելու մեջ մեղադրողները նույն բանն են ուզում, ապա նրանց ասելիքը պետք է ոչ թե ինձ, այլ Ռոբերտին ու Սերժին ուղղված լինի։

Ռոբերտն ու Սերժը պետք է հեռանան հրապարակից, եթե անկեղծորեն ուզում են իշխանությունից հեռացնել Նիկոլին։ Այս երկուսի ներկայությունը հրապարակում` հազարավոր մարդկանց բացակա է դարձնում…

Ամենաընթերցվածները

Exit mobile version