Հասարակություն

Ծառուկյանը դրանով օտար պետությունների՝ Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում․ Միքայել սրբազան

«168 ժամ»-ի տաղավարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Հայաստանում Քրիստոսի արձանը կառուցելու՝ Ծառուկյանի ծրագրին, ասաց, որ Ծառուկյանը չի անդրադառանում, որ դրանով եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում․ «1700 տարի չենք ունեցել Քրիստոսի արձան, մերժել ենք ունենալը, ոչ թե պարզապես էնպես է ստացվել, որ չենք ունեցել, գաղափարաբանության, պատկերամարդության, պատկերահարգության խնդիր է եղել։ Այսօր դա դարձյալ կարող է դառնալ այն սեպը՝ Հայ եկեղեցին բաժանելու արձանապաշտների և ոչարձանապաշտների։

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցուց սրանով կարելի է մի հատված պոկել, որոնք դուրս են գալիս եկեղեցու դեմ այս հողի վրա՝ ասելով, որ եթե արձան չի ընդունում Հայ առաքելական եկեղեցին, ուրեմն ես չեմ ընդունում այդ եկեղեցին։ Սա արտասահմանյան ծրագրի մի հատված է, բայց վստահաբար եմ ասում, մեկ տոկոս անգամ չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը չի անդրադառնում, որ դրանով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պայքարի մասնակից է դառնում, օտար պետությունների՝ Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version