Քաղաքականություն

Փետրվարի 20-ին, ժամը 15։40-ի դրությամբ «Ազատության» հրապարակում գտնվել է 12 000 մարդ. ԻՔՄ

Փետրվարի 20-ին ժամը 15։00-ից Երևանի «Ազատության» հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ «Ազատության» հրապարակում գտնվել է 12 000 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշվում է, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը, եղանակային պայմանների պատճառով, պատսպարվել էր հրապարակին հարակից սրճարանների ծածկերի տակ։ Տեղում իրականացված հաշվարկի տվյաներով՝ այդպիսի մասնակիցների քանակը կազմել է շուրջ 800 մարդ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version