Քաղաքականություն

Երբ բոշի յուղը շատանում է 4rd.am

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը գրել է. «Ամբողջ օրը մեր թանկարժեք մեքենաներից, բրենդային հագ ու կապից, թանկարժեք սանրվածքներից տնքացող ժեխը, որոնք նույնիսկ պոմիդոր ծակելու մի նորմալ ատամ էլ չունեն, մեկնաբանություններում մեզ անվանում են «փողը կորցրած», «5000 դրամով պայքարողներ»… այ կյանքից խռովածներ, եթե հագածս բոթասը վաճառեմ, ձեր ընտանիքներին մի շաբաթ կպահեմ, դո՞ւք ում եք 5000 դրամով պայքարող ասում, ձեր վերջին տեսած 5000 դրամանոցը 2017-ի ընտրություններին եք տեսել»։

«ՉԻ». Այսօր ընդդիմադիր մի ակտիվիստ ֆեյսբուքում գրել էր. «Մի բան հարցնեմ, մի նախադասությամբ, խի՞ Վանեցյանի կողքը չեք կանգնում»: Նրան պատասխանել էր մեկ այլ ակտիվիստ. այսինքն՝ պատասխանի փոխարեն Անահիտ Մութաֆյանի գրառումն էր ներկայացրել:

Այսքան բան: Էն ո՞վ էր ասում, թե սա երկրորդ ղարաբաղյան շարժումն էր: Ոնց որ Միսթեր Բինն էր: 

Սա երևի համաշխարհային պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիք փրկողները լոպազանում են իրենց գյոռմամիշությամբ, իրենց հարստությամբ ու թքում այն մարդկանց վրա, որոնց իրենք իբր ցանկանում են փրկել կամ պայծառ ապագա ապահովել: 

Մենք այս ընդդիմությանը խորհուրդ կտայինք առաջիկայում փողոց փակելիս վանկարկել. «Բոշի յուղը որ շատանում է, քսում է… քսում է…»… մի խոսքով:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version