Հասմիկ Սարգիս Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է․
Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան մեջքի հետեվից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գերի ընկնող չեն, գերի ընկնելու իրական պատճառը որոնեք։
Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ•
– Բարեվ ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տու° հուվ ես։
– Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի։
Սիրտս մի տեսակ թեթեվացավ, որովհետեվ մեզ հետ, մեր կողքին ապրում են այն արծիվները, ովքեր բացելու են թեվերը ու մեր ջնջխված հաղթանակը ետ բերեն։ Մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը։ նիկոլ, դու հայ ազգին չես ճանաչում, այլապես կանգ կառնես։
ՀԳ Ու գիտե° ք որն էր ցնցողը։ Երեխայի, իսկ այժմ հզոր երիտասարդի անունը ՎՐԵԺ է։ Իսկ հայրը, ինչպես գյուղում են անվանում ,,կամանձիր հսկան է,,