Տեսա պարոն Ա․Վանեցյանի հրապարակավ հրճվանքը իր երկու տարեկան երեխայի հնչեցրած կարգախոսով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ կարծում է՝ նորմալ պետություններում հասարակությունն ու պետական ինստիտուտները արժեքավորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձեւավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը։
«Եւ եթե լինեինք այդպիսի պետություն՛ ապա պարոն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պ-ն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, եւ այդ ուսումնասիրության արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»,-գրել է Հակոբյանը:
Նշենք, որ վերջին հանրահավաքին Արթուր Վանեցյանը մասնակցում էր ընտանիքի և 2 տարեկան երեխայի հետ: