Քաղաքականություն

Բոլոր նրանք, ում մերժել է մեր հանրությունը 2018-ին, փողոցում հավաքվել ու հայտարարում են, թե երկիրն են փրկում

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքում գրել է

Բոլոր նրանք, ում մերժել է մեր հանրությունը 2018-ին, փողոցում հավաքվել ու հայտարարում են, թե երկիրն են փրկում։ Չորս տարի է անցել, բայց չեն հասկացել, թե ինչու էին մերժվում ու ինչու են մերժվում։ Չգիտեն անգամ, որ մերժվել են ընդմիշտ։ Չգիտեն, որ չենք մոռացել։ Հիշում ենք։ Գիտենք ովքեր են ու ինչ են արել։ Գիտենք, որ այսօրվա մեր տապալումների համահեղինակներն են։ Գիտենք՝ 20 տարի իշխանություն են եղել, բայց ոչինչ չեն արել։ Չեն կարողացել։ Ունակ չեն եղել։ Ձախողել են։ Կարծում են, թե այսօր գործող իշխանությունների ֆոնին կարող են մոռացվել, նորովի հանդես գալ, արդարանալ ու միավորներ հավաքել։ Որքան ես եմ հասկանում՝ չի ստացվելու։ Չպետք է ստացվի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version