Արտաքին աշխարհ
Ուկրաինայում Ռուստամ Մուրադովը վիրավորվել է, եղբորորդին՝ զոհվել
Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։https://yastatic.net/safeframe-bundles/0.83/1-1-0/render.htmlРЕКЛАМА
Ըստ Baza-ի՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։
Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս թաղեն։
Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: