Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Ալիևը դարձյալ պնդում է. ինչո՞ւ
Ալիեւը Էրդողանին ասել է, թե Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։
Հայկական կողմը սկզբունքորեն բացառում է «միջանցքային» տրամաբանությունը` պնդելով, թե խոսքը բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է։
Հիմա` երբ Ալիևը դարձյալ պնդում է անում «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարող ենք երեք պնդում անել.
ա) Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ստում են ու օրակարգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը,
բ) Ալիեւն է ստում ու հայտարարություններ է անում` իր ներքին լսարանի համար,
գ) Էրդողան- Ալիև զույգը զբաղված են Հայաստանի ներքաղաքական կյանքի մոդեռատորությամբ` հեռուն գնացող մտադրություններով։